Շնորհավորում եմ մայրենի լեզվի տոնը

Մեր մայրենի լեզուն է մեզ հայ դարձնում:Ինչպես ասել են մեր մեծերը` շատ լեզուների իմածությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին:

Դու հնաբառ,մեսրոպատառ,

Աղբյուրի պես ջինջ ու կայտառ:

Դու մոր նման միշտ տուն կանչող,

Մայր հողի հետ միշտ կանաչող:

Դու այնպես կուռ,  այնպես անբիծ

Եվ ինչ լավ է հասել ես ինձ:

Թե կորչեիր հանկարծ անհետ,

Ինչպես խոսեր մայրս ինձ հետ:

Դդմի մուրաբա տատիկիս բաղադրատոմսով

images– Տատիկ, ի՞նչ ես դու պատրաստում դդմից:

-Սովորաբար դդմից պատրաստում եմ մուրաբա:

-Կարող ե՞ս բաղադրատոմսը ասել:

-Այո, իհարկե:

Դդմի մուրաբա

Դդումը մաքրել, կտրատել խորանարդիկների տեսքով,  դնել կրաջրի մեջ և թողնել 3 ժամ: Կրաջրից հանել, լավ լվանալ սառը ջրով,  հետո դդումը գցել եռացող ջրի մեջ,  5 րոպե եփել, ջուրը թափել, թողնել` սառի:

Ինչպես պատրաստել օշարակը

Մեկ կիլոգրամ դդումին մեկ կիլոգրամ շաքարավազը և  400 գրամ ջուրը  լցնել դդումի կտորների վրա և թողնել վեց ժամ: Ապա եփել 30-35 րոպե, վերցնել կրակից և թողնել, որ մուրաբան սառչի: Երկու անգամ կրկնել այդ նույնը, իսկ այնուհետև մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը: Հանձնարարվում է եփելու վերջում մուրաբայի մեջ գցել  մեկ ծրարիկ վանիլ և մեկ թեի գտալ կիտրոնի աղ:

Մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ: