Վերածնունդ

Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին։ Վերածնունդ անվանումը շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքն առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեղ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։

Դասական երաժշտություն

Դասական երաժշտությունը երաժշտական ոճ է՝ ձևավորված Եվրոպայի եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունից 9-րդ դարից մինչև մեր ժամանակներն ընկած ժամանակաշրջանում։ Այս ուղղության կենտրոնական դրույթները հստակեցվել են 1550 թ. մինչև 1900 թ ընկած ժամանակահատվածում։

«Դասական» եզրույթը չի գործածվել մինչև 19-րդ դարի սկիզբը, ինչի հետ կապված փորձ է արվում Բախից մինչև Բեթհովեն դարաշրջանը համարել «ոսկե»։ Առաջին անգամ այն հայտնվել է անգլերենի օքսֆորդյան բառարանում 1836 թ։ Շատ երաժշտագետներ «դասական» եզրույթի կիրառումը 19-րդ դարի վերջերից մինչև մեր ժամանակները գրվող մեյնսթրիմ և ավանգարդ երաժշտության վերաբերյալ համարում են անճիշտ, կիրառելու դեպքում ավելացնելով «այսպես կոչված» բառերը։

Ուշադրություն

Ուշադրությունը դա արթունության ակտիվ վիճակ է, ընկալման ընտրողական ուղղվածություն, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ՝ պատասխանելու ազդակին և արտահայտվում որոշակի օբյեկտի նկատմամբ հոգեկան գործունեության ուղղվածությամբ, որն անհատի համար ունի հաստատուն կամ իրավիճակային նշանակություն, հոգեկանի կենտրոնացում, որը ենթադրում է զգայական, ինտելեկտուալ և շարժողական ակտիվության բարձր մակարդակ։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթուն մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի։

Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտը հակադարծ միտումների, ձգտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է խնդրահարույց իրավիճակ: Կոնֆլիկտկի կողմնակիցներ են համարվում այն սուբյեկտները, ովքեր մտնում են փոխհարաբերության մեջ կամ բացահայտ, երբեմն էլ թաքուն հովանավորում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին: Կոնֆլիկտի առարկան այն է, ինչի պատճառով կոնֆլիկտն առաջացել է: Կոնֆլիկտի դրդապատճառներ են դիտվում ներքին այն ուժերը, որոնք անձանց դրդում են սոցիալական փոխհարաբերության, կոնֆլիկտայնության: Կոնֆլիկտող կողմերի տեսակետներ են հանդիսանում այն բաները, որոնց մասին կողմերը հայտնում են իրար բախման կամ բանակցությունների ընթացքում: Կոնֆլիկտայնությունն արտահայտվում է անձի՝ կոնֆլիկտային վարք հանդես բերելու, այլ մարդկանց հետ հակասությունների մեջ մտնելու անձի ներքին պատրաստականության մեջ:
Կոնֆլիկտների ծագման մեջ կարևոր դեր ունեն կոնֆլիկտածին գործոնները, որոնք հանգեցնում են կոնֆլիկտի ծագմանը և զարգացմանը: Առանձնանում են կոնֆլիկտածին գործոնների 3 տեսակ. Առավելության հասնելու ձգտում, ագրեսիվության դրսևորում, էգոիզմի դրսևորում:
Տարբերում են կոնֆլիկտի 2 տեսակ. Ներքին, որն առաջ է գալիս նույն անձի հոգեկանում, և արտաքին, որը վերաբերում է 2 և ավելի տարբեր անձանց ցանկությունների կամ նպատակների բախմանը՝ դրանց անհամատեղելիության պատճառով: Այն կոնֆլիկտները, որոնք նպաստում են հիմնավորված լուծումներ գտնելուն և փոխհարաբերությունների նորմալ զարգացմանը, կոչվում են կառուցողական, իսկ նրանք, որոնք խոչընդոտում են այդ գործընթացին՝ ապակառուցողական:

Մարդկային փոխհարաբերությունների հոգեբանություն

Կոնֆլիկտների դեպքում նկատվում են մարդկային փոխհարաբերության հետևյալ ձևերը.
1. Զիջողականության դեպքում անձը փորձում է խուսափել կոնֆլիկտից: Այս դեպքում խուսափման պատճառը այլ է: Անձը, ընտրելով զիջողական ռազմավարությունը, զոհաբերում է սեփական հետաքրքրությունները՝ հօգուտ մրցակցի:
2. Հանդուրժողականության դեպքում մարդը կոնֆլիկտային իրավիճակում դրսևորում է համբերատարություն, խուսափում է ագրեսիայի վտանգավոր ձևերին դիմելու անհրաժեշտությունից: Այն պայմանավորված է անձի խառնվածքով, պահանջմունքների բավարարվածության մակարդակով, բնավորությամբ և այլն:
3. Կոնֆորմիզմը հոգեբանական այն երևույթն է, երբ կոնֆլիկտի առկայության դեպքում անձը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ձգտում է ընդունել խմբի տեսակետը, հարմարվում է ուրիշների կարծիքին:

Կոնֆլիկտների նախնական և հաղթահարման ուղիները

Կոնֆլիկտը ղեկավարելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Կոնֆլիկտի կանխատեսում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում:
2. Կոնֆլիկտի կանխարգելում: Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆիկտի ծագմանը խոչընդոտելուն: Այն իրականացվում է կանխատեսման հիման վրա: Այստեղ գործունեությունն ուղղվում է կոնֆլիկտոգենի չեզոքացմանը:
3. Կոնֆլիկտի կարգավորում: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը:
4. Կոնֆլիկտի լուծում: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի ավարտին:

Ընտանիքի Տեսակները՝ Միջուկային և Ընդլայնված

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Այստեղ գործում են առաջնային՝ սերտ ու անմիջական հարաբերությունները:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:

Տոտեմիզմ

Տոտեմիզմը դա մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների միջև գերբնական ազգակցության մասին հավատք է տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է։ Տոտեմը իր անունը կրող խմբի կրոնն ու պաշտամունքն է։ Հիմնավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տոտեմիզմը համընդհանուր երևույթ է։

Աթեիզմ

Աթեիզմը հին հունարենով նշանակում է <<Աստծո մերժում>> կամ <<Անաստվածություն>>։ Աթեիզմը դա աստվածների գոյության մերժումն է։  Այն հակադրվում է թեիզմին, որը ենթադրում է գոնե մեկ աստծո գոյություն։ Կրոնի տեսանկյունից աթեիզմը աշխարհայացք է, որը ժխտում է կրոնը՝ որպես հավատ դեպի գերբնականը։ Իրենց աթեիստ համարող շատ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում բոլոր գերբնական էակներին, երևույթներին և ուժերին: Աթեիստների մեծ մասը կողմնակից է աշխարհիկ փիլիսոփայությանը, ինչպիսիք են մարդասիրությունը և նատուրալիզմը։ Չկա ոչ մի այնպիսի գաղափարախոսություն կամ բարքի օրինակ, որը տարածված է բոլոր աթեիստների մոտ։

Հեթանոսություն

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին ,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող, գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»։ paganus տերմինով հիմնականում կոչում էին նրանց, ովքեր բազմաստվածության կրողներ էին և չունեին  էթնիկական տարբերակիչ։ Արևմտյան կրոնական մշակույթի մեջ paganus տերմինը նույնական է հելենիզմ տերմինի հետ և ընկալվում է որպես Ethnikos՝ հեթանոս։ Ըստ էության այն՝ հանրային, ազգային կրոն է։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Քրիստոսի աստվածային բնույթը։

Գեղեցկություն

Տարբեր մարդկանց մոտ տարբեր պատկերացումներ կան գեղեցկության մասին, դա կախված է մարդու ճաշակից, բայց այսօր, կպատմեմ թե ինչն է գեղեցիկ ինձ համար։ Կան շարժումներ, որոնք ինձ շատ գեղեցիկ են թվում, և ոչ միայն ինձ, մարդկանց մեծ մասին շատ գեղեցիկ են թվում, օրինակ՝ տարբեր կռվելու ոճեր կան, որոնք իրենց մեջ շատ գեղեցիկ, դժվար և գերիչ հնարքներ են ներառում։ Իսկ համակարգչային խաղերի մեջ ավելի շատ սիրում եմ երբ հերոսի երկու կեսերը իրար սիմետրիկ են լինում, կամ կան քիչ տարբերություններ, օրինակ՝ սպի։