Շնորհավորում եմ մայրենի լեզվի տոնը

Մեր մայրենի լեզուն է մեզ հայ դարձնում:Ինչպես ասել են մեր մեծերը` շատ լեզուների իմածությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին:

Դու հնաբառ,մեսրոպատառ,

Աղբյուրի պես ջինջ ու կայտառ:

Դու մոր նման միշտ տուն կանչող,

Մայր հողի հետ միշտ կանաչող:

Դու այնպես կուռ,  այնպես անբիծ

Եվ ինչ լավ է հասել ես ինձ:

Թե կորչեիր հանկարծ անհետ,

Ինչպես խոսեր մայրս ինձ հետ: