Արեն Մկրտչյանի այցը կրթահամալիր

Արեն Մկրտչյանը այցելեց կրթահամալիր մարտի 19-ին այցելեց կրթհամալիր, և աշակերտների հետ ունեցավ դրական էմոցիաներով լի հանդիպում։ Նա պատմում էր թե ինչպես եկավ Երևան, ինչպես միացավ ընդդիմությանը։ Այդ պատմությունը այնքան հետաքրքիր էր, որ անխտիր բոլոր աշակերտները լուռ լսում էին ամբողջ ուշադրությամբ։ Վերջում պարզվեց որ նա Սերգեյ Դանիելյանի տեսահոլովակների սցենարիստն է, իսկ այդ տեսահոլովակները իմ ամենասիրելի ընդդիմական տեսահոլովակներն են։ Մի խոսքով, բոլոր աշակերտները հասկացան թե Արեն Մկրտչյանը ինչ դժվար և արկածներով լի կյանք է ունեցել։

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասնագետների հետ հանդիպումը կրթահամալիրում

Մարտի 13-ին և ապրիլի 2-ին կրթահամալիրը այցելեցին ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասնագետները։ Առաջին հանդիպման ժամանակ նրանք մեզ բազմաթիվ գիտելիքներ տվեցին ֆինանսական հաշտարարի և ընդհանրապես ֆինանսական համակարգի մասին։ Սովորեցինք մի շարք նոր տերմինների նշանակությունը և բանկային տարբեր համակարգերի աշխատանքի մասին։ Նաև մեզ ասացին թե որ դեպքերում կարող ենք դիմել ֆինանսական հաշտարարին։ Մի խոսքով ունեցանք շատ արդյունավետ և հաճելի քննարկում։

ՀՀ կառավարման համակարգը

Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Սահմանադրաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2017 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության Նախագահը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Կառավարությունը
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:

Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ:

Մայրաքաղաք Երևանը համայնք է: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Հայցադիմում լրացնելու կարգը

Խաղարկային Դատարան

(դատարանի անվանումը)

 

Հրաչ Եղիազարյան

Բաբաջանյան 29/1

(անուն, ազգանուն, հասցե)

 

Գոհար Վարդգեսյան

(անվանումը, հասցեն)

 

 

 

Հայցադիմում

(անորակ ապրանքի փոխանակման մասին)

 

24.03.2018 Պատասխանողից առքուվաճառքի պայմանագրով գնել եմ

(ամիս, ամսաթիվ)

Nissan March 2012թ

(նշել ապրանքը, մակնիշը և այլ տվյալներ)

վճարելով 6000 ԱՄՆ դոլլար:

 

Պատասխանող կողմը ըստ պայմանագրի պատասխանատու է ապրանքի որակի համար: Սակայն ավտոմեքենան այժմ չի համապատասխանում որակին: Ըստ

(նշել ապրանքը)

 

պայմանագրի պատասխանողը պետք է վերադարձնի գումարը կամ փոխի ավտոմեքենան, սակայն չի կատարում իր պարտականությունները:

(նշել պատճառաբանությունները)

 

Նրա պատճառաբանությունները անհիմն են:

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ`

Ղեկավարվելով ՀՀ Քաղ. Օրենսգրքի 485-487 հոդվածներով պատասխանողին պարտադրել անորակ ավտոմեքենան փոխարինել

(նշել ապրանքը)

նորով:

 

Կից ներկայացնում եմ.

  1. առուվաճառքի պայմանագիրը
  2. վճարման անդորրագիրը
  3. հայցադիմումի 2 օրինակ
  4. պետտուրքի վճարման անդորրագիր

 

Հրաչ Եղիազարյան

(անուն, ազգանուն)

 

27.02.2017

(ամիս, ամսաթիվ)

Միասնական քննարկում մարդու իրավունքների միջազգային օրի առթիվ

Այս դասաժամի ժամանակ խոսեցինք մարդու իրավունքներից։ Կարող է թվալ, որ այստեղից մենք գրեթե ոչինչ չսովորեցինք, բայց բացի նրանից, որ մենք ծանոթացանք մի շարք օրենքների, մենք նաև պարզաբանեցինք մի շատ կարևոր միտք։ Այդ միտքը պարզ է, բայց քչերն են դրա մասին մտածել, հասկացել իմաստը, թեև այն պարզ է։ Ըարբեր կազմակերպություններ, օրինակ՝ ոստիկանությունը և բժշկությունը տարբեր կերպ են նայում մարդկանց վրա։ Եթե խորանալ այս մտքի մեջ, կարող եք շատ բաներ բացահայտել տարբեր սիտութացիաների վերաբերյալ։ Մի խոսքով դասը ինչպես միշտ լեփ լեցուն էր օգտակար ինֆորմացիայով։

Հոկտեմբերի 15-19

Այս շաբաթվա ընթացքում մեր հասարակագիտության դասի ժամանակմենք խոսեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։ Պարզաբանվեց, որ Նիկոլը դեռ կվերադառնա կառավարության, և այս ամենը արվում է նրա համար, որպեսզի այն նախարարները որոնք ունեն ոչ բարենպաստ նպատակներ հայաստանի համար հեռանան իրենց պաշտոններից։

Հոկտեմբերի 8-10

Առաջադրանք 1.

Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները /գրավոր/

Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ժամանակակից իրավական պետության ու քաղաքացիական հասարակության պայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում: Նրանք բնութագրվում են պետական իշխանության իրականացման այնպիսի եղանակներով, որոնք իրականորեն ապահովում են անհատի ազատ զարգացումը, նրա օրինական իրավունքների և շահերի փաստացի պաշտշանությունը: Սակայն ազատական վարչաձևը, այսինքն՝ միայն իրավական պետքաղաքական վարչաձևը, զարգացմանը և հարստության կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է հասարակության գույքային շերտավորմանը, նրա բևեռացմանը, ինչը հղի է սոցիալական պայթյունով:

Հակաաժողովրդական այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի ևօրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը, ի դեմս տարբեր մարմինների, ճնշում է անհատին, ոտնահարում է նրա ազատ զարգացումը: Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Նրանք գործնականում զրկված են իրենց ներքին գործերը լուծելու ինքնուրությունից, քանի որ այդ հարցերն ամբողջովին գտնվում են կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո: Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:
Առաջադրանք 2.

Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության ու պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:

Սոցիալական այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատմանք, բարենպաստ կենսական միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ:

Առաջադրանք հասարակագիտությունից նշանադրություն

Անհրաժեշտ է գործող քաղաքացիական իրավունքի տիրույթում մեկնաբանել իրադրությունը (նշանադրության նախաամուսնական պայմանավորվածության բնույթը, տեսակը), բնորոշել նշանի զարդի կարգավիճակը՝ որպես իրավունքի օբյեկտ, եւ որոշել՝ արդյոք փեսացուն իրավունք ունի ետ պահանջելու նշանի զարդը, իսկ հարսնացուն պարտավո՞ր է վերադարձնելու այն:

Առաջին հերթին պետք է հասկանալ ինչու է հարսնացուն փոշմանել, մեղավոր է արդյոք փեսացուն։ Հաշվի առնելով, որ ամուսնալուծության ժամանակ ունեցվածքը կիսվում է հավասարապես, զարդը պետք է վաճառվեր և կիսվեր երկուսի միջև այն դեպքում, եթե մեղավոր լիներ փեսացուն, բայց հաշվի առնելով, որ փեսացուի համար այն բացի նյութականից նաև այլ արժեք է ներկայացնում, նրան կթույլատրվի հետ վերցնել զարդը, փոխհատուցելով դրա 25% արժողությունը։ Եթե փեսացուն կապ չունի եղածի հետ, և հարսը այլ պատճառով է փոշմանել, ապա նա պետք է վերադարձնի զարդը վճարելով նաև որոշ գումար։

 

Միասնական քննարկում ընտրությունների մասին

Վերջին հասարակագիտության դասը անցավ հատուկ ձևով։ Ընկեր Վարդանի և ընկեր Նարեկի խմբերը իրար հետ քննարկում անցկացրեցին ընտրությունների վերաբերյալ, խոսեցինք ինչպես ընտրություն կատարել։ Դասը շատ լավ էր կազմակերպված, նույնիսկ ամեն մեկին փոքրիկ գրքույկներ հասան, որոնց մեջ մանրամասն գրված էր թե ինչպես է ամբողջ պրոցեսը անցնում։ Իմ կարծիքով նման դասեր շատ պետք է լինեն, որպեսզի շրջանավարտները կարողանան ճիշտ ձևով մուտք գործել չափահասի կյանք և իմանալ մանրամասն նման քաղաքական պրոցեսների և իրենց իրավունքների մասին։

Մարդը

  • Ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին,ՀՀ քրեական օրենսգրքին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, հնարավոր այլ իրավական ակտերի,
  • Սահմանել Մարդուն,

Մարդը այն արարածն է, որը առանց որևէ խանգարող գործոնի գործում է գիտակցված և իր ամբողջ կյանքի ընթացքում իր դիմաց դնում է նպատակներ և հասնում դրանց, կամ էլ մնում ճանապարհին։

  • Պատասխանել, թե ինչ դեր է գրավում մարդ եզրը ՀՀ իրավական ակտերում:

Մարդուն տարբեր կազմակերպություններ և մարդիկ նայում են տարբեր կերպ, հետևաբար նրան տարբեր կերպ են վերաբերվում։ Օրինակ՝ բժշկությունը մարդուն վերաբերվում է որպես կյանք, որը ամեն կերպ պետք է փրկել, սահմանին զինվորը հակառակորդին նայում է որպես թնդանոթի միս։