Իլյա Մուրոմեց

загруженноеՀավաքվեցին Ռուսաստանի ամենաուժեղ հերոսները, որպեսզի որոշեն, թե ով` որտեղ է գնալու: Իլյային բաժին ընկավ Արևմուտքը: Իլյան գնաց հասավ մի սպիտակ քարի, որը դրված էր խաջմերուկին: Լուսինը Իլյային ասաց, որ քարի վրայի գրվածներին նայի և ընտրի իր ճակատագիրը: Սպիտակ քարի վրա գրված էր,- <<ով գնա ուղիղ ճանապարհով` կմահանաս, ով գնա աջ` կամուսնանաս, ով գնա ձախ կհարստնաս>>: Իլյան երկար մտածեց:

-Որ ճանապարհով գնամ, որ շատ կռվեմ:

Նա ընտրեց մահը: Գնաց այդ ճանապարհով, երկար-բարակ գնաց: Հանդիպեց ավազակներին, որոնք հարձակվեցին նրա վրա:Իլյան անպես ուժեղ տվեց գլխավոր ավազակին, որ նա ընկավ ու էլ վեր չկացավ:

Իլյան հետ գնաց քարի մոտ ու սրով մաքրեց քարի գրությունը, դրա փոխարեն գրեց,-<< Ես ` Իլյա Մուրոմեցս, անցել եմ այս ճանապարհով ու չեմ մահացել>>:

Հետո նա գնաց դեպի աջ, տեսավ շատ գեղեցիկ աղջիկների, որոնք շատ բարի էին: Նրանցից մեկը Իլյայի ձեռքը բռնեց ու տարավ ննջարան, որտեղ շատ փափուկ անկողին կար: Բայց Իլյան ասում է, որ այդ անկողինը իր համար չէ, քանի որ հասկանում է, որ աղջիկները ուղում էին իրեն խաբել ու բանտարկել: Իլյան ազատում է ծուղակը ընկած բելեր ասպետներին:

Իլյան վերադառնում է քարի մոտ, սրով մաքրում քարի գրությունը, դրա փոխարեն գրում,-<< Ես` Իլյա Մուրոմեցս, անցել եմ այս ճանապարհով ու չեմ ամուսնացել>>:

Հետո նա գնում է դեպի ձախ, այնեղ մարդիկ իրեն գովում են ու հարստություն են առաջարկում, եթե նա թողնի իր հայրենի հողն ու գա իրենց մոտ ապրի ու իրենց պաշտպան լինի: Իլյան հրաժարվում է: Ճամփա է ընկնում, ոսկի է գտնում, ոսկին բաժանում է աղքատներին, իրնեն ոչինչ չի մնում:

Վերադառնում է քարի մոտ, սրով մաքրում քարի գրությունը, դրա փոխարեն գրում,-<< Ես` Իլյա Մուրոմեցս, անցել եմ այս ճանապարհով ու չեմ հարստացել>>:

One thought on “Իլյա Մուրոմեց

Leave a comment